՛՛Արդյունավետ քաղաքացիական մոնիտորինգ և իրավունքների պաշտպանություն՛՛ թեմայով թրենինգ Քոբուլեթի քաղաքում

՛՛Արդյունավետ քաղաքացիական մոնիտորինգ և իրավունքների պաշտպանություն՛՛ թեմայով թրենինգ Քոբուլեթի քաղաքում

Հունիսի 20-25 քաղաք Քոբուլեթիում անցկացվում է թրենինգ ՛՛Արդյունավետ քաղաքացիական մոնիտորինգ և իրավունքների պաշտպանություն՛՛ թեմայով:

Թրենինգի նպատակն է ավելի շատ մարդկանց ներգրավել Նինոծմինդայի և Ախալքալաքիի մունիցիպալիտետներում խնդիրների բարձրացման և դրանց լուծման գործընթացներում:

Թրենինգը անցկացվում է ՛՛Բազմազգ Վրաստան՛՛ համաքաղաքացիական շարժում հասարակական կազմակերպության և ֆինանսավորվում Եվրոպայի հիմնադրամի կողմից:

Թրենինգը վարում են Թբիլիսիի Լիբերալ ակադեմիայի ներկայացուցիչներ Լաշա Գուգուշին և Գոգիտա Գվեդաշվիլին: 5-օրյա թրենինգին մասնակցում են լրագրողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Նինոծմինդայի և Ախալքալաքիի մունիցիպալիտետներից:

Թրերնինգի ժամանակ մասնակիցների առջև խնդիր է դրված կազմել գործողությունների պլան վերոնշյալ մունիցիպալիտետներում իրավունքների պաշտպանություն և մոնիտորինգ անցկացնելու համար:

Մանրամասների մասին մեզ տեղեկացրեց ՛՛Բազմազգ Վրաստան՛՛ համաքաղաքացիական շարժում հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Ալեքսանդրա Կալատոզիշվիլին:


Անաիտ Զալալյան



Opinion, pooling and voting