Նախագծի համաձայն, Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարածքում, որտեղով անցնում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կառուցվել են պատնեշներ` երկաթուղային գիծը ձյան ծածկույթից պաշտպանելու համար:
Բացի այդ լրացուցիչ կառուցվել են նաեւ թունելներ:
Պատնեշի երկարությունը կազմում է 32.243 մետր: Այն կառուցված է 5- 6 մետր բարձրությամբ մետաղական հենակներից: Տրիբունաների միջեւ տարածությունը նախապես լցված է երկաթբետոնե ցրտադիմացկուն և անջրանցիկ սալիկներով:
Նշենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի մի մասը անցնում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի ալպյան գոտիով: Երկաթուղու ամենաբարձր կետը գտնվում է Փարավանիի հատվածում ՝ ծովի մակարդակից 2183 մետր բարձրության վրա:
Ավելացնենք նաեւ, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին պաշտոնապես շահագործման հանձնելուց անցել է չորս տարի:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը սկսվել է 2008-ին եւ ավարտվել 2017-ին: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաքի կայարանը 2017 թվականի նոյեմբերի 2-ին ընդունել է առաջին 15 վագոնը: