Նինոծմինդայի մունիցիպալիտետի Զինվորական ծառայությունը սկսել է գրանցել 2004 թվականին ծնված երիտասարդներին, ովքեր դարձել են 17 տարեկան:
Նախնական զինվորական գրանցումը ընթանում է հունվարի 1-ից մինչեւ ապրիլի 30-ը:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի զինծառայության պետ Նաիրի Մանուկյանի խոսքով՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետում 176 երիտասարդ կգրանցվի առաջնային զինվորական հաշվառման:
Տղաների քաշն ու հասակը չափվում են տեղում: Նախնական զինվորական գրանցումը կազմվում է քաղաքապետի հրամանի հիման վրա:
Նշենք, որ վկայագիր ստանալու համար կա խիստ սահմանված ժամանակահատված: Գրանցումը հանձնելիս զինկոմիսարիատի վարչության կողմից տրված փաստաթղթերը հետագայում անհրաժեշտ են բարձրագույն և հատուկ ուսումնական հաստատություններ ընդունվելու համար:
Այն տղաները, ովքեր անպատասխանատու կերպով են արձագանքել այս հարցին և չեն վերցրել իրենց գրանցման վկայականները, դառնում են զորակոչիկ, քանի որ նրանց կարգավիճակը փոխվում է: Զորակոչի ժամանակ նրանց չի տրվում վկայականներ: