Ռուսաստանը թանկացրել է ցորենի մաքսատուրքերը․ Վրաստանն անցնում է այլ շուկաների

Ռուսաստանը թանկացրել է ցորենի մաքսատուրքերը․ Վրաստանն անցնում է այլ շուկաների

Մարտի 1-ից Ռուսաստանը թանկացրել է ցորենի մաքսատուրքերը, իսկ Վրաստանը կտեղափոխվի այլընտրանքային շուկաներ: Վրաստանի ցորենի և ալյուրի արտադրողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Լևան Սիլագավայի խոսքերով՝ որոշակի քանակությամբ ռուսական ցորեն արդեն փոխարինվել է ղազախականով: 

«Գինը չի բարձրացել, ռուսականն այս պահին պարզապես փոխարինվել է որոշակի քանակությամբ ղազախական ցորենով, և որոշակի քանակություն, հավանաբար, կփոխարինվի ուկրաինական ցորենով, գուցե նույնիսկ ռումինականով»,- հայտարարել է Սիլագավան:

Նրա խոսքերով՝ Վրաստանը ցորենի երկամսյա պաշար ունի, իսկ պետությունը սուբսիդավորում է, որպեսզի երկրում հացը չթանկանա: Նա նաև նշում է, որ եթե որոշակի քանակությամբ ցորեն չսուբսիդավորվի, գինը կբարձրանա:aliq.ge