
Վրաստանում այսօր՝ մարտի 3 -ին նշվում է մայրերի օրը, որը համարվում է պետական տոն:
Մայրերի օրվա կապակցությամբ Նինոծմինդայի մունիցիպալիտետում երիտասարդության մեծ մասը ծաղիկներով շտապում էին շնորհավորելու իրենց մայրիկներին:
Այս տոնի նպատակն է պահպանել կանանց նկատմամբ հոգատար վերաբերմունքը, ամրացնել ընտանեկան հիմքերը եւ շեշտել գլխավոր մարդու` մոր նշանակությունը մեր կյանքում:
Նինոծմինդայի համայնքային ռադիոն շնորհավորում է բոլոր մայրերին գեղեցիկ տոնի առթիվ՝ ցանկանալով քաջ առողջություն, բարեկեցություն և սեր: