Ավելի քան երեք ամիս Նինոծմինդայի մունիցիպալիտետի մարզահամալիրի դահուկորդները ինտենսիվ մարզվում են:
Միայն սարքավորումների բացակայության պատճառով շատ դժվար է զարգացնել այս սպորտաձևն ամբողջ ուժով և պատրաստել պրոֆեսիոնալ դահուկորդների:
Անցյալ տարի և այս տարի դահուկորդները չկարողացան մասնակցել մրցույթների՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Բայց նրանք հույս ունեն, որ այս ամենը կանցնի, և հնարավորություն կլինի մասնակցելու մրցույթներին և շահել մրցանակներ:
Մարզիչ Հովհաննես Ղարսլյանի խոսքով` մարզվում են շուրջ 13 դահուկորդներ:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի մշակույթի և սպորտի ծառայությունը երկու տարի առաջ այս մարզաձեւի զարգացման համար 8 դահուկներ է հատկացրել, որպեսզի մարզիկները կարողանան մարզվել:
Մարզիչի խոսքով ՝ դիմորդները շատ են, բայց գույքի բացակայության պատճառով չեն կարող նոր դիմորդներ հավաքագրել: Սարքավորումների բացակայությունը մեծ ազդեցություն ունի երիտասարդների գործունեության վրա:
«Մարզիկների պատրաստման համար մենք օգտագործում ենք ոչ միայն վազքի վարժություններ, ցած տեղանքով վազում ենք վեր ու վար ձողերով, նաև երկար խաչաձեւ արշավ, սահադաշտ, դասական քայլ և իհարկե, ընդհանուր ֆիզիկական մարզում», – ասում է մարզիչը:
Մանրամասները՝ աուդիոնյութում.