Քննարկվում է ՌԴ-Վրաստան ուղիղ ավիաչվերթների վերականգման հարցը

Քննարկվում է ՌԴ-Վրաստան  ուղիղ ավիաչվերթների վերականգման հարցը

ՌԴ դաշնության խորհրդի անդամ Գրիգորի Կարասինը «ՏԱՍՍ» գործակալության հետ խոսել է Վրաստանի հետ ուղիղ ավիաչվերթների վերականգման հարցի մասին՝ նշելով, որ հարցը մնում է չլուծված՝ այդ թվում համաճարակային իրավիճակից ելնելով: 

«Որպեսզի ավիահաղորդակցության հարցը տեղից շարժվի, անհրաժեշտ է, որ կորոնավիրուսից ազատվենք, հակառակ դեպքում այս ամենը տեսական բնույթ է կրում»,- հայտարարել է Կարասինը:

Կարասինը նաև խոսել է մարտի 1-ից ուժի մեջ մտած Վրաստանի կառավարության որոշման մասին, ըստ որի ՌԴ քաղաքացիները կարող են օդային տարածքով մուտք գործել երկիր՝ PCR թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում: Նրա խոսքով՝ վրացական կողմը առանց այդ էլ միշտ պատրաստ է եղել ընդունել Ռուսաստանի քաղաքացիներին:

«Ավիահաղորդակցության վերականգնման համար անհրաժեշտ է պարտադիր պայմանների ստեղծում, որպեսզի այնտեղ մեկնող մեր քաղաքացիները իրենց անվտանգ զգան: Այս ամենին այժմ ավելացել է նաև բժշկական անվտանգությունը: Այս խնդիրը ձեռքը թափ տալով չի լուծվի»,- հայտարարել է Կարասինը:

Հիշեցնենք՝ 2019 թվականի հունիսին Թբիլիսիում հակառուսական բողոքի ակցիաներից հետո ՌԴ նախագահի հրամանագրով հուլիսի 8-ից արգելվեցին ուղիղ ավիաչվերթները Վրաստանի և Ռուսաստանի միջև:aliq.ge