
Տղամարդը վայր է ընկել Մոսկվայի հյուսիսում գտնվող բնակելի շենքի 18-րդ հարկի բնակարանի պատուհանից և ողջ է մնացել: Այդ մասին մարտի 2-ին հաղորդել է մայրաքաղաքի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:
Դեպքը տեղի է ունեցել Բելոմորսկայա փողոցում գտնվող բազմահարկ բնակելի շենքում: Տղամարդն ընկել է ձնակույտի վրա, ինչն էլ փրկել է նրա կյանքը, թեև ընկնելիս ստացել է տարբեր վնասվածքներ և հոսպիտալացվել է: Նրա վիճակը գնահատվում է ծանր: Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։