Շիդա Քարթլիում 50-ամա տղամարդուն ձերբակալել են անչափահասի հետ սեռական կապ ունենալու մեղադրանքով:
Գոյություն ունեցող տեղեկությամբ, Գորիի մունիցիպալիտետում բնակվող 13 տարեկան դեռահասը ծննդաբերել է և դեպքի մասին հայտնի է դարձել դրանից հետո:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնեցին ներքին գործերի նախարարության մամլո ծառայությունում, տեղի ունեցած փաստով հետաքննություն է սկսվել ՔՕ-ի 140-րդ հոդվածով:1tv.ge