Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվության` Վրաստանում անչափահասների բռնաբարության համար նախատեսված պատիժը խստացվել է` սահմանվել է ցմահ ազատազրկում: Նոր օրենքը մշակվել է սեռական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում: Նման հանցագործությունների կանխարգելման նպատակով բռնարարների մոնիթորինգի մեխանիզմ է մշակվել: Կանանց նկատմամբ բռնությունների և ընտանեկան բռնության դեպքերի կանխման նպատակով` էլեկտրոնային մոնիթորինգ է ներդրվել, ինչը պետք է ապահովի անվտանգության ապահովման երաշխիք:
Հիշեցնենք` Վրաստանի խորհրդարանում այսօր լսում են ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին: Ըստ նրա զեկույցի` 2020-ն Վրաստանում հացագործության ընդհանուր մակարդակը 2019-ի համեմատ դրական է փոխվել: aliq.ge