Զելենսկին Սաակաշվիլիին զրկել է պաշտոնից

Զելենսկին Սաակաշվիլիին զրկել է պաշտոնից

Միխեիլ Սաակաշվիլիին հանել են Ուկրաինայի քաղաքաշինության ոլորտում խնդրահարույց հարցերի լուծման համակարգող խորհրդի կազմից, նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագիրը հրապարակել են նրա պաշտոնական կայքում:

Փաստաթուղթը ուժի մեջ է մտել նախօրեին։

Խորհրդում նրա տեղը զբաղեցրել է բարեփոխումների գործադիր կոմիտեի փորձագետ Գիորգի Ցխակայան։

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին 2013-ին լքել է երկիրը այն բանից հետո, երբ նրա դեմ քրեական գործեր են հարուցվել:

2015 թվականի գարնանը նրան նշանակել էին Օդեսայի մարզի նահանգապետ։ Սակայն 2016-ի նոյեմբերին նախագահ Պյոտր Պորոշենկոն պաշտոնանկ էր արել Սաակաշվիլիին, իսկ 2017-ին՝ զրկել քաղաքացիությունից։

Ուկրաինայի իշխանությունները 2018-ի փետրվարին քաղաքական գործչին արտաքսել էին Լեհաստան, որտեղից նա 2017-ի աշնանը ապօրինի հայտնվել է երկրի տարածքում ՝ ճեղքելով սահմանապահների պատնեշները:

Նոր նախագահ Վլադիմիր Զելենսկին 2019 թվականի մայիսի 28-ին Սաակաշվիլիին վերադարձրել է քաղաքացիությունը, իսկ մեկ տարի անց՝ նշանակել Բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար: