Ոստիկանությունը հետաքննում է Մեստիայի քաղաքապետ Կապիտոն Ժորժոլիանիի կողմից «Մթավարի արխի»- ի լրագրողի հասցեին սպառնալիքների փաստը:
Քրեական գործը հարուցվել է «սպառնալիք» և «ուրիշի գույքին վնաս պատճառել» հոդվածներով:
Ըստ «Մթավարի արխի» – ի, Ժորժոլիանին հեռախոսով վիրավորանքներ է հնչեցրել լրագրող Էմմա Գոգոխիային, սպառնացել նրան, ապա խորհուրդ տվել հեռանալ երկրից և գումար է առաջարկել: Հեռախոսազրույցից հետո հաջորդ առավոտյան պատռել են Գոգոխիայի մեքենայի անվադողերը :
Հեռուստաալիքի տվյալներով ՝ լրագրողը ժամանել է Մեստիա՝ ապօրինի տենդերը նկարահանելու համար:
Մեստիայի քաղաքապետարանը և իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դեռ չեն մեկնաբանել տեղի ունեցածի մասին:
Մեկ շաբաթ առաջ էլ «Ֆորմուլա» հեռուստաընկերության լրագրող Վախո Սանայան վիրավորվել էր մասնագիտական գործունեության ընթացքում: Նա ծեծի էր ենթարկվել փողոցում ՝ կնոջ ու երեխայի ներկայությամբ: Այժմ մեղադրյալներին սպասվում է ազատազրկում: