Վրաստանի ողջ տարածքում սննդի օբյեկտներին թույլ կտրվի հյուրերին սպասարկել փակ տարածքներում (բացառությամբ շաբաթ-կիրակի)
Առևտրի կենտրոնները և շուկաները բաց կլինեն ոչ միայն աշխատանքային օրերին, այլ նաև հանգստյան օրերին (շաբաթ և կիրակի)
Փետրվարի 24-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացրեց կորոնավիրուսային համաճարակի կողմից սահմանված գրեթե բոլոր սահմանափակումները վերացնելու փուլային ծրագիր:
Մարտի 1-ից Վրաստանում բացվել են.
Թանգարանները և գրադարանները
Աջարիայի սննդի օբյեկտներին թույլատրել է հյուրերին սպասարկել փակ տարածքներում (բացառությամբ հանգստյան օրերի)
Թույլատրվել է անցկացնել համաժողովներ ու դասընթացներ
Մանկապարտեզների աշխատանքը վերսկսվել է
Բուհերում և արհեստագործական ուսումնարաններում թույլատրվել է լրիվ դրույքով քննություններ անցկացնել, թույլատրվել է կլինիկական, գործնական, լաբորատոր գործունեություն իրականացնլ:
Դեռ հայտնի չէ, թե երբ է հանվելու «պարետային ժամ»-ը Վրաստանում:
Գիշերը` 21: 00-ից 05: 00-ն տեղաշարժը արգելված է: Կարգը խախտողների համար տուգանքը 2 հազար լարի է (600 դոլար):