Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 234 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 234 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 234 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում: 

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 349 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 9 պացիենտ:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 15 919 թեստավորում, այդ թվում 6 210-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 9 709-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Երկրում, կորոնավիրուսի բացահայտման  դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 1,47%, վերջին 14 օրվանը՝ 1,55%, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,56%:

Վրաստանում համավարակի տարածումից առ այսօր, ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 272 851 դեպք, այստեղից ապաքինվել է 266 693 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 576:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 307 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 410 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 133 անձ: