Երիտասարդը կրակել է իր հոր, մոր ու տատիկի վրա եւ դիմել փախուստի

Երիտասարդը կրակել է իր հոր, մոր ու տատիկի վրա եւ դիմել փախուստի

Թելավիում (Կախեթի շրջան) տեղի է ունեցել սարսափելի ողբերգություն. Զոհվել է երեք մարդ՝ մեկ ընտանիքի անդամներ:

Ինչպես հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը, 27-ամյա երիտասարդը կրակել է իր հոր, մոր ու տատիկի վրա ու դիմել փախուստի:

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները:

Ողբերգության պատճառները հայտնի չեն:

Ըստ ՆԳՆ-ի հարուցվել է քրեական գործ ՝ դիտավորյալ սպանություն՝ ծանր հանգամանքներով:

Գերատեսչության տվյալներով ՝ պարզվել է մարդասպանի ինքնությունը, նրա նկատմամբ կատարվում են որոնումներ: