ԺՈՂՈՎԱԾՈւ
հասարակություն
Այսօր կչեղարկվեն մի քանի սահմանափակումներ
08.03.2021
1729
Arkadi Simonyan
Վրաստանի կառավարության որոշմամբ ՝ մարտի 8-ից, երկրում կվերացվեն համաճարակաբանական վատթարացման պատճառով դրված եւս մի քանի սահմանափակումներ:
Այսօրվանից.
Լեռնադահուկային հանգստավայրերում կաշխատեն ճոպանուղիները Վրաստանի ողջ տարածքում սննդի օբյեկտներին թույլ կտրվի հյուրերին սպասարկել փակ տարածքներում (բացառությամբ շաբաթ-կիրակի) Առևտրի կենտրոնները և շուկաները բաց կլինեն ոչ միայն աշխատանքային օրերին, այլ նաև հանգստյան օրերին (շաբաթ և կիրակի):
Փետրվարի 24-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացրեց կորոնավիրուսային համաճարակի կողմից սահմանված գրեթե բոլոր սահմանափակումները վերացնելու փուլային ծրագիր: