Վոլոդյա Լեռնիկի Էլբակյանը արմատներով Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղից էր, ով ևս Արցախյան մարտերում հերոսաբար զոհվեց:
Արցախի ինքնապաշտպանական մարտերին ընկած քաջերից Վոլոդյա Լեռնիկի Էլբակյանը ծնվել է 1997թ. հոկտեմբերի 2-ին, ով սովորում էր Ագրարային համալսարանում։
2016-2019 թթ. Վոլոդյան եղել է ճարտարագիտական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ, 2019-2020 թթ. ՀԱԱՀ ուսանողական խորհրդի փոխնախագահ։
Պատերազմի մասնակից խոստումնալից երիտասարդի հետ կապն ընդհատվել է նոյեմբերի 1-ից, սակյն նրա դին միայն մարտին հայտնաբերվեց ԴՆԹ արդյունքում :
Հերոսի աճյունը հողին կհանձնվի մարտի 9-ին Եռաբլուր պանթեոնում:
Ստեփան Ղափոյանի,Եղիսաբեթ Իսոյանի, Սիլվա Թևանյանի,Արևիկ Ջաղացպանյանի, Հայկուշ Գասպարյանի ընտանիքները խորը վշտակցում են հերոսի ընտանիքին իրենց սիրիլի զավակի մահվան կապակցությամբ։
Հարազատները, ընկերները և համագյուղացիները խորը վշտով սգում են սիրելի Վոլոդյայի անժամանակ մահը և ցավակցում են ընտանիքին։
Հավերժ հիշատակ