Սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանը, մարտի 8-ին, Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, Օրոջալար գյուղի տաս տարեկան երկկողմանի ծնողազուրկ Անի Հանեսյանին նվիրեց Apple iPhone 7 բջջային հեռախոս: Մարտի 8-ին նաեւ Անիի ծննդյան օրն էր:
Ըստ Սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանի, դեկտեմբերին՝ Ամանորի նախօրեին, ինքը և Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանն այցելել են 10-ամյա Անի Հանեսյանի տուն և փոխանցել նվերներ՝ Վրաստանի վերաինտեգրման նախարարության կողմից: Հենց այդ ժամանակ Սակրեբուլոյի նախագահը 10-ամյա Անի Հանեսյանից իմացավ, որ երազում է iPhone ունենալ: Եվ նա որոշել էր անակնկալ անել Անիին հենց ծննդյան օրը եւ նրան հեռախոս նվիրել:
Թինա Մարաբյանը, ով փոքրիկի խնամակալն է, Անիի հետ այցելել էր Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլո: Ըստ Թինայի՝ Անին հաճելիորեն զարմացել է ծննդյան օրվա նվերից: Թինան շնորհակալություն է հայտնել Սակրեբուլոյի նախագահին և մաղթել քաջառողջություն և հաջողություններ աշխատանքում: