Բնակիչների որոշ կոմունալ ծախսեր կվճարի քաղաքապետարանը

Բնակիչների որոշ կոմունալ ծախսեր կվճարի քաղաքապետարանը

Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները 2020 թվականի նոյեմբերին, դեկտեմբերին և 2021 թվականի հունվարին, փետրվարին աղբի համար գումար չեն վճարելու: Այս որոշումն ընդունվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նիստում:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները չորս ամիս գումար չեն վճարելու աղբի համար: Եվ ով արդեն վճարել է, վճարված գումարը կմնա բաժանորդի հաշվին:

Նշենք, որ ընդհանուր առմամբ Նինոծմինդայի մունիցիպալիտետում կա շուրջ 5597 բաժանորդ: Բոլոր բաժանորդները 4 ամիս ազատված են աղբի վճարումներից:

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · В Ниноцминдском муниципалитете четыре месяца не будут платить за мусор