Վրաստանի մասշտաբով ոչ պարենային մանրածախ առևտուրը կվերսկսվի ներառյալ հանգստյան օրերին:
Հանգստյան օրերի արգելքը չեղարկվում է ինչպես առևտրի կենտրոնների, այնպես էլ՝ տոնավաճառների համար:
Համապատասխան որոշումը կայացրել է միջգերատեսչական համակարգող խորհուրդը՝ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների մեղմացման շրջանակներում:
Առևտրի կենտրոնները և խանութներն աշխատանքը վերսկսել էին փետրվարի մեկից, իսկ տոնավաճառները՝ փետրվարի 8-ից, սակայն սահմանափակումը մինչ այժմ մնում էր ուժի մեջ հանգստյան օրերին:tv9news.ge