
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սպասովկա գյուղի բնակիչները բողոքում էին մանկապարտեզի բացակայության համար:
Բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց. «Գյուղում մանկապարտեզ չունենք, բայց լավ կլիներ որ ունենայինք, որովհետեւ մանկապարտեզը հանդիսանում է երեխաների գիտելիքի հիմքը»:
«Գյուղում շատ փոքր երեխաներ կան, եթե մանկապարտեզը լինի, ապա կսովորեն գրել, կարդալ եւ կլինեն բազմակողմանի զարգացած: Հետագայում ինչպես ծնողներին այնպես էլ երեխաներին ավելի հեշտ կլինի»,- ավելացրեց մեկ այլ բնակիչ:
Բնակիչներից մեկի խոսքով՝ երեխաները տանը ոչ մի զբաղմունք չունեն ամբողջ օրը խաղում են հեռախոսներով եւ վերջ:
Հավելենք, որ մանկապարտեզի բացակայության խնդիրը առկա է նաեւ մունիցիպալիտետի մի քանի գյուղերում եւս:
Մանրամասները՝ աուդիոնյութում.