Գանձայի բուժկետը ունի 3 աշխատակից՝ գլխավոր թերապևտ և 2 բուժքույր: Բուժկետը սպասարկում է Գանձա և Սաղամո գյուղերի բնակիչներին:
Գանձայի բուժկետը ապահովված է բոլոր այն սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են հիվանդներին համապատասխան առաջին բուժօգնոթյուն ցուցաբերելու համար: Մասնավորապես բուժկետն ունի սրտագրում /кардиограмма/ կատարելու սարքավորում, ականջը խցանումից մաքրելու սարքավորում, կաթիլային ապարատ:
Բուժկետի թերապևտ Ջուլիետա Աբգարյանի խոսքերով ավելին իրենց անհրաժեշտ էլ չի, քանի որ այլ ծառայություններ նրանք տեղում չեն էլ իրականացնում, այլ գործուղում են Նինոծմինդա, Թբիլիսի կամ Երևան: Բուժկետն ունի նաև մշտական ջուր, ջեռուցում, դեղամիջոցները պահելու համար նախատեսված սառնարան: Բուժկետում իրականացվում են նաև բոլոր տարիքային երեխաների պատվաստումները, և միաժամանակ տեղում երեխաները անցնում են բուժզննում:
Բուժքույրերը հավաստեցին, որ տեղի բնակչությունը շատ գոհ են բուժկետի սպասարկումից և հիվանդները երբեմն իրենց գոհունակության խոսքը արտահայտում են բանաստեղծություններով. Ստորև ներկայացնում ենք դրանցից մեկը.
Բժկուհուս
Մեծ ու փոքր, ահել,ջահել
Ո՛վ չգիտի Հասմիկին,
Բժկուհիս՝ ամբողջ կյանքում
Սպիտակ խալաթն իր հագին:
Սև մազերը սպիտակեցին
Հոգին էլի ջահել է,
Գովասանքի խոսքերն ասեմ
Բժկուհուս վայել է:
Աշխատանքի վայրում ասես,
Լինի Աստված մեզ համար,
Ո՛վ այցելի բժկուհուս,
Էլ չի մնա նա տկար:
Աշխատակից քույրերն էլ
Բարեհամբույր են ընդմիշտ
Նրա տված խորհուրդները,
Կատարում են նրանք ճիշտ:
Փոքրիկ բուժկետ, արդյունքը մեծ
Բժկուհիս՝ բարերար,
Սվետիկն ու Արևն էլ
Լավ քույրեր են մեզ համար:
Թո՛ղ դուք լինեք միշտ արշալույս
Մարդկանց կյանքին՝ լուսավոր
Իսկ ես փոքրիկ մի գրող եմ
Եվ հիվանդը Ձեր սովոր:
Էլմիրա Աբգարյան