Կվերականգնվի Ախալքալաքի կենտրոնական այգին

Կվերականգնվի Ախալքալաքի կենտրոնական այգին

Տեղական ինքնակառավարումը 315.340 լարիի մրցույթ է հայտարարել Ախալքալաքի Չարենցի փողոցում գտնվող կենտրոնական այգու վերականգնման աշխատանքների համար:

Մրցույթի փաստաթղթերի համաձայն, հաղթող ընկերությունը պետք է աշխատանքներն ավարտի պայմանագիրը կնքելուց հետո 90 օրվա ընթացքում:

«Նախագիծը նախատեսում է ապամոնտաժել հրապարակում առկա շատրվանն ու փոխարենը տեղադրել նորը: Շատրվանի շուրջ նստարաններ կտեղադրվեն, կվերականգնվեն այգու արահետները: Նախատեսվում է ընդլայնել նաեւ այգու մուտքը », – ասված է նախագծում:

Հայտարարված մրցույթի հայտերի ընդունումը կավարտվի մարտի վերջին: Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվում է տեղական բյուջեի միջոցներով:

Փոխանցում է «Հարավային դարպաս»-ը:



Opinion, pooling and voting