
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը հայտարարել է մրցույթ `169.200 լարիի դիմաց չորս մինի-մարզադաշտերի կառուցման համար:
Ծրագրով նախատեսվում է վերականգնել մեկ մարզադաշտ Նինոծմինդա քաղաքի Խոջաբեկ թաղամասում, որի գումարը կազմում է 37,000 լարի:
37 200 լարի գումարով Սպանդարյան փողոցում մինի մարզադաշտի կառուցման շարունակությունը կիրականացվի, 32 000 լարի գումարով էլ շինարարություն կիրականացվի Թորիա գյուղում :
Ջիգրաշեն գյուղում նոր մարզադաշտի կառուցումը կիրականացվի՝ 63 000 լարի գումարով:
Մրցույթը կկայանա մարտի 23-ին: