Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղի բնակիչները բողոքում են խմելու ջրի ժամանակ առ ժամանակ չլինելու առումով:
Բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց. «Գյուղի հիմնական խնդիրներից է հանդիսանում ջուրը եւ գազը: Ամեն տարի ձմռանը այնպես է լինում, որ 15 օրով խմելու ջուր չենք ունենում: Որտեղից որ խմելու ջուրը մատակարարվում է գյուղին, այնտեղ խողովակների հետ միշտ խնդիրներ է ծագում: Հին խողովակներ են եւ շատ հաճախ շարքից դուրս են գալիս: Դրանք պետք է լավ սարքել որպեսզի գյուղը խմելու ջրի խնդիր չունենա: Երբ որ ջուր չի գալիս խողովակները սառում են, այնուհետեւ ջրմատակարարումը վերականգնելուց հետո որոշ մարդկանց ջուրը գալիս է իսկ որոշներինը ոչ»:
«Ջրի համար գումար չենք վճարում, բայց ավելի լավ կլիներ որ վճարեինք, բայց ջուր ունենայինք»,- ավելացրեց մեկ այլ բնակիչ:
Մանրամասները՝ աուդիոնյութում.