Նինոծմինդայում կայացավ գաթայի ավանդական փառատոնը

Նինոծմինդայում կայացավ գաթայի ավանդական փառատոնը

Մարտի 10-ին Միջինքի գաթայի օրվա առթիվ Նինոծմինդա քաղաքի սուրբ Սարգիս եկեղեցում կազմակերպվեց “Հայկական գաթայի” ավանդական փառատոնը:

Մեծ Պահքի 24-րդ օրը կոչվում է Միջինք, ինչը նշանակում է, որ պահքը հասել է իր միջնամասին: Համաձայն ազգային ավանդույթի, տանտիրուհին Միջինքի օրը պատրաստում է պահքի գաթա:

Այս տարի Նինոծմինդայում գաթայի փառատոնը մեկնարկեց աղոթքով և եկեղեցային ծիսակարգով, որից հետո հոգևոր հովիվ Տեր Արմաշ Պողոսյանը օրհնեց թխված գաթաները, իսկ այնուհետև փառատոնի հյուրերին գաթա հյուրասիրեցին:

Այս տարի Նինոծմինդա քաղաքի «Սուրբ Սարգիս» եկեղեցու ՝ քավոր Մանվելա Փութուլյանը արծաթյա խաչեր էր պատրաստել նվեր որոնք տեղադրվել էին գաթայի մեջ:

Փառատոնին մասնակցում էին շուրջ 25 մասնակից; բոլոր մասնակիցները ստացան նվերներ: