Մարտի 11-ի օրվա երկրորդ կեսից մինչև մարտի 13-ը Վրաստանում ակնկալվում են տեղումներ անձրևի ու ձյան տեսքով: Բարձրալեռ շրջաններում սպասվում է մառախուղ ու ձնաբուք:
Վրաստանի Շրջակա միջավայրի գործակալության տեղեկատվությամբ՝ սպասվում է նաև Վրաստանի գետերի վարարում:
«Ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է առատ ձյուն․ կարող է վատթարանալ տեսանելիությունը: Մարտի 13-15-ին, գիշերային ժամերին Քարթլիի ու Կախեթիի շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում մինչև -4, -7, ինչը բացասաբար կազդի բույսերի ու հացահատիկային բերքի վրա»,- ասված է հայտարարության մեջ:aliq.ge