
Թբիլիսահայ բարերար Սամվել Պողոսյանը իր հերթական նվիրատվությունն է արել վիրահայոց թեմի եկեղեցիներին, այս անգամ՝ Նինոծմինդայի սբ Սարգիս եկեղեցուն:
Նա պատրաստեց և եկեղեցի հասցրեց թվով 6 նստարան՝ նախշազարդ ,որակյալ փայտանյութով,որոնք փոխարինեցին նախկինում պատրաստվածներին:
Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արմաշ քհն Պողոսյանը, հավատացյալ հանրությունը խորին շնորհակալություն են հայտնում բարերարին՝ ծանրակշիռ նվերի համար: