Լարսի փակ է բեռնատարների համար

Լարսի փակ է բեռնատարների համար

Կրկին արգելվել է կցորդով ու կիսակցորդով մեքենաների տեղաշարժը վրաց-ռուսական սահման տանող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի` Գուդաուրի-Կոբի հատվածում։  

Պատճառն առատ ձյան տեղումներն ու մերկասառույց է։Մնացած մեքենաների համար արգելք չկա։  Ավտոմայրուղու խնդրահարույց հատվածներում երթևեկությունը կազմակերպվում է առանց կանգառի ռեժիմով, իսկ Գուդաուրի-Կոբիում` միայն պաշտպանիչ թունելներով։

Տեղում մեքենաների շարժը վերահսկում է Վրաստանի պարեկային ոստիկանությունը։

Հիշեցնենք` նշված մայրուղին  վրաց-ռուսական Լարսի սահմանային անցակետ տանող միակ ցամաքային ուղին է։ Կորոնավիրուսով պայմանավորված` այն փակ է 2020-ի մարտից, բացառություն են բեռնափոխադրումներն ու հայրենիք վերադարձողները։ aliq.ge