Բեռնատար նավը՝ Ուկրաինայի 13 քաղաքացիներից կազմված անձնակազմով, վթարի է ենթարկվել Սև ծովում՝ Ռումինիայի ափերի մոտ: Առնվազն երկու մարդ է զոհվել:
Նշվում է, որ Կոմորյան կղզիների դրոշի ներքո Volgo Balt 179 նավը լքել է Դոնի Ռոստովի ռուսական նավահանգիստը և շարժվել դեպի Ռումինական Կոնստանցա: Նավը խորտակվել է վատ եղանակի պատճառով. վթարի վայրում ալիքները հասել են չորս մետրի:
Volgo Balt 179 նավի անձնակազմը բաղկացած էր 12 տղամարդուց և 1 կնոջից: Մինչ այժմ փրկվել է 10 մարդ, նրանք գտնվում են GSP Falcon-ի հիվանդանոցում և ստանում են անհրաժեշտ օգնությունը:
Անձնակազմի մեկ անդամ դեռ չի հայտնաբերվել, փրկարարական գործողությունը շարունակվում է:
Volgo Balt 179 նավը կարող է փոխադրել 3500 տոննա բեռ, իսկ երկարությունը 114 մետր է: Նավը կառուցվել է 1973 թվականին:shantnews.am