Ըստ քաղաքապետարանի, առավոտյան ժամը 10.00-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղական որոշ ճանապարհներ փակ են: Ինչպես մեկնաբանեց փոխքաղաքապետ Արտավազդ Տոնոյանը, ճանապարհի իրավիճակի վերաբերյալ, ներկայումս Հեշտիա և Խանչալիի գյուղերի ներկայացուցիչներից տեղեկություն են ստացել, որ Նինոծմինդա-Հեշտիա, Մ. Խանչալի-Կաթնատու և Մ. Խանչալի – Փ.Խանչալին ուղղությամբ ճանապարհները փակ են:
Մենք տեղեկացրել ենք «Дорожник» ընկերությունից ճանապարհների իրավիճակի մասին, որոնք իրականացնում են ձնամաքրման աշխատանքներ: Սակայն ճանապարհները կարող են մաքրվել ձնից, երբ բուքը հանդարտվի: Արտավազդ Տոնոյանը հավելեց, որ գյուղական ճանապարհները ձնից մաքրող ընկերությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աշխատանքներ սկսել:
Նշենք, որ մարտի 12-ի առավոտվանից Նինոծմինդայի մունիցիպալիտետում բարդ օդերեւութաբանական պայմաններ են առատ ձյուն և ձնաբուք :