
Ֆուտզալի Եվրոպայի 2022 թ. առաջնության որակավորման խմբային փուլի պատասխան խաղում Հայաստանի հավաքականն ընդունել էր Վրաստանի ընտրանուն ու պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 2-3 հաշվով։
Հայաստանի հավաքականի կազմում աչքի ընկան Գարեգին Մաշումյանն ու Դենիս Նևեդրովը։ Վրաստանի կազմում գոլերը հեղինակեցին Քուրթանիձեն, Բինյոն ու Էլիսանդրոն։
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին խաղում Հայաստանի հավաքականը պարտվել էր 0:5 հաշվով։ armsport.am