Դաշտերը մնացել են առանց կարտոֆիլի

Դաշտերը մնացել են առանց կարտոֆիլի

Փոքր Խանչալի գյուղում ՛՛Սելեստ Տոպ՛՛ ֆիրմային հերբիցիդ օգտագործելու հետևանքով կարտոֆիլի սերմերը չեն աճել:

Տուժել են ավելի քան 9 ընտանիք: Բնակիչների խոսքերով՝ կարտոֆիլը չի աճել մոտավորապես 25-28 հեկտար ցանված դաշտերում: Եթե հաշվարկենք այդ դաշտերում ցանված կարտոֆիլի, հողի մշակման, պարարտանյութի արժեքը, ապա մոտավոր վնասը կկազմի ավելի քան 100 հազար լարի և դա միայն Փոքր Խանչալի գյուղում: Նման դեպքեր են գրանցվել նաև Նինոծմինդա քաղաքի շրջակայքում գտնվող դաշտերում և մյուս գյուղերում:

Կարտոֆիլի ցանելու օրվանից անցել է 50 օր և, բնակիչների խոսքերի համաձայն, ՛՛Սելեստ Տոպ՛՛ ընկերության ներկայացուցիչները եկել են գյուղ, նկարել են դաշտերը, կազմել ցուցակները և գնացել, իսկ իրենց՝ բնակիչներին, մնում է սպասել և հուսալ, որ պատճառված վնասը կփոխհատուցվի:

Մանրամասները մեր նյութում.

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting