Ո՞ր սահմանափակումները կչեղարկվեն մարտի 15-ից

Ո՞ր սահմանափակումները կչեղարկվեն մարտի 15-ից

Վրաստանի կառավարաության որոշմամբ վաղվանից՝ մարտի 15-ից, երկրում կվերացվեն համաճարակաբանական վատթարացման հետևանքով սահմանված ևս մի քանի սահմանափակումներ:

Երկուշաբթի օրվանից.

  • Սկսում են իրենց աշխատանքը սպորտային դահլիճները և մարզադահլիճները, ֆիթնես կենտրոնները
  • Բարձրագույն ուսումնական հաստատությունները և արհեստագործական դպրոցները կկարողանան ամբողջությամբ վերսկսել լրիվ դրույքով ուսումնական գործունեությունը և դասախոսություններ կարդալ լսարաններում
  • Դպրոցական խմբակները կսկսեն աշխատել
  • Թատրոնները, սպորտային ակումբները և ​​համույթները կկարողանան վերսկսել փորձերն ու մարզումները, իսկ ապրիլի 1-ից վերադառնալ լիարժեք աշխատանքի

Փետրվարի 24-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացրեց կորոնավիրուսային համաճարակի պատճառով սահմանված գրեթե բոլոր սահմանափակումները վերացնելու փուլային ծրագիր:

Դեռ հայտնի չէ, թե երբ է հանվելու պարետային ժամը Վրաստանում։

Գիշերը` 21: 00-ից 05: 00-ը, տեղաշարժը արգելված է: Խախտողների համար տուգանքը 2 հազար լարի է (600 դոլար):