Ինչի համար են տուգանվում վարորդները. 5 ամենատարածված խախտումները Վրաստանում

Ինչի համար են տուգանվում վարորդները. 5 ամենատարածված խախտումները Վրաստանում

2020 թվականին Վրաստանում ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար տրվել է 2 540 832 տուգանք, ասված է Վրաստանի ՆԳՆ կայքում տեղադրված նյութում:

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքները տատանվում են 10-ից 300 լարիի սահմաններում (3-ից 91 դոլար) ` կախված խախտման տեսակից:

Բացի այդ, երկրում գործում է միավորների համակարգ. Վարորդական իրավունքի վկայականի վրա շնորհվում է 100 միավոր, որոնք խախտումներ թույլ տալու դեպքում կրճատվում են: Սահմանը լրանալուց հետո վարորդը զրկվում է վարորդական իրավունքներից:

Ձեզ ենք ներկայացնում 5 ամենատարածված խախտումները.

  1. Արագությունը գերազանցելը Վրաստանում ճանապարհային երթեւեկության ամենատարածված խախտումն է, ավելի քան 15 կիլոմետր ժամը:

Ընդհանուր առմամբ, այս խախտման համար տարվա ընթացքում տուգանվել է 866.003 վարորդ: Արագությունը գերազանցելու համար տուգանքը 50 լարի է:

  1. Անզգույշ մեքենա վարելը, վարորդների կողմից ճանապարհային նշաններին և գծանշումներին չհետևելը երկրոդ տեղն է զբաղեցրել։

Ընդհանուր առմամբ, գրանցվել է 514,748 նման խախտում, և տուգանքը այս խախտումների համար կազմում է 20 լարի:

  1. Երրորդ տեղն է զբաղեցրել կայանման կանոնների անտեսումը՝ «Կանգառը արգելված է» և «Կայանումը արգելված է» ցուցանակների անտեսումը, և կայանման կանոնները չպահպանելը:

Ընդհանուր առմամբ, այս խախտման համար Վրաստանում 2020 թվականին տրվել է 453,749 տուգանք: Ավտոկանգառի կանոնները խախտելու համար տուգանքը 10 լարի է:

  1. Տեխնիկական զննման բացակայություն.
    Չորրորդ տեղը զբաղեցնում է փոխադրամիջոցը մեկ այլ անձի փոխանցելը կամ պահանջվող տեխնիկական ստուգումը չանցած մեքենա վարելը:

Ընդհանուր առմամբ, Վրաստանում 2020 թվականին գրանցվել է 142 646 այդպիսի խախտում: Նման խախտման համար տուգանքը 50 լարի է:

  1. Մեքենա վարելիս հեռախոսով զրուցելը խախտումների քանակով զբաղեցնում է հինգերրորդ հորիզոնականը։

Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է 91 713 նման խախտում, որոնց համար տուգանքը կազմում է 30 լարի: