Թափուր աշխատատեղ «Թումո» կրթական կենտրոնում

Թափուր աշխատատեղ «Թումո» կրթական կենտրոնում

Պաշտոնը, Թումո Ուսուցանող մարզիչ Ախալքալաքի ՀՕՄ-ի երիտասարդական
կենտրոնում:
Աշխատանքը,
Հայ օգնության ﬕությունը փնտրում է մոտիվացված, խանդավառ և
տեխնոլոգիաների ոլորտում բազային գիտելիքներ ունեցող մասնագետի, ով
պատրաստակամ է փորձարկել նոր տեխնոլոգիաներ՝ ﬔկնարկելով իրեն
կարիերան որպես ուսուցանող մարզիչ Ախալքալաքի Հայ Օգնության Միության
երիտասարդական կենտրոնում:

Գործառույթներ,
Հիﬓվելով ուսուցման հաստատված մոդելի վրա՝ ուսուցանողները անﬕջականորեն
կաշխատեն Թումո անդաﬓերի հետ՝ կատարելով հետևյալը.
 Աջակցել նրանց ուսուﬓական առաջընթացին.
 Օգնել նրանց նախագծել իրենց անհատական ուսուﬓառության պլանը.
 Ուղղորդել նրանց` վարժանքներն ավարտին հասցնելու համար.
 Խրախուսել ու քաջալերել անդաﬓերին կիրառելու ինքնուսուցման և
տեխնոլոգիաների ներուժը.
 Օգնել տեխնոլոգիաներին առնչվող տարբեր բնագավառներում գործնական
դասընթացների և նախագծերի համակարգման գործում.
 Հետևել ուսանողների հաճախելիությանը և հետադարձ կապ ապահովել
ուսանողների ուսուﬓական աճի վերաբերյալ: Միջոցներ ձեռնարկել
ուսանողներին ներգրավելու և տեխնոլոգիաների հանդեպ ոգեշնչելու
համար.
 Հանդես գալ ուսանողներին մարզիչի դրական ու մասնագիտական
պատկերով.
 Խթանել համագործակցությունն ու խանդավառ ուսուցումը.
 Ուսուցանողը նաև հետադարձ կապ պետք է ապահովի Թումոյի
ուսուﬓական բովանդակությունը գնահատողներին՝ նոր վարժանքների
ստեղծման ու արդեն առկա վարժանքների վերամշակման ընթացքում:

Անհրաժեշտ որակավորուﬓեր և հմտություններ.
 Մարդկանց հետ շփվելու գերազանց հմտություններ ու դեռահասների հետ
աշխատելու ձիրք.
 Թումոյի հիﬓական ուսուﬓական ոլորտներից ( անիմացիա, խաղերի
ստեղծում, կայքերի մշակում և ֆիլﬔրի ստեղծում) առնվազն ﬔկի
տարրական իմացություն և կարողություն՝ տվյալ ոլորտում սովորելու
տեխնիկական հասկացություններ և ծրագրային գործիքներ.  Բազմակողմանի ընդունակություններ այնպիսի տեխնիկական ոլորտներում,
ինչպիսիք են գրաֆիկական ձևավորումը կամ ծրագրավորումը, ինչպես նաև
արտիստիկ հմտություններ, ինչպիսիք են նկարչությունն ու
ստեղծագրությունը.
 Պատրաստակամություն զարգացնելու բարձրակարգ
հմտություններ, ինչպիսիք են ստեղծարարությունը,
վերլուծական մտածողությունն ու նախաձեռնող լինելու ունակությունը,
ինչպես նաև կազմակերպչական ընդունակությունները, ինչպիսին թիմային
աշխատանքն է, հաղորդակցման ու հետազոտական հմտությունները.
 Համացանցից, առցանց հնարավորություններից ու գործիքներից օգտվելու
կարողություն.
 Ուսանող կամ շրջանավարտ ճանաչված համալսարաններից ﬔկում.
 Գերազանց հաղորդակցման հմտություներ՝ ներառյալ գրավոր
հաղորդակցուﬓ ու ﬕջանձնյա շփումը, ինչպես նաև հրապարակային
ներկայանալու կարողությունը (անգլերենի իմացությունը առավելություն է):
Ուղարկեք նամակ եւ CV, arsjavakhkfund@ars1910.org
Վերջնաժամկետ, 26 մարտի, 2021