Հրշեջ-փրկարարներն ավարտել են Գոմիսմթայի փրկարարական գործողությունը: Ձյան տակից դուրս է բերվել երիտասարդի դին
Ըստ ՆԳՆ-ի, լուսադեմին վերսկսվել է տարհանման գործողությունը:
«Արագ արձագանքման բազայի հրշեջ-փրկարարներն ու կինոլոգը ժամանել են Գուրիա: Քութաիսիից Գոմիսմթա է ուղևորվել ուղղաթիռ, որի օգնությամբ կտեղափոխվի մարմինը: Մարմինը ձյունից հանելու գործողությանը մասնակցում էին 45 հրշեջ-փրկարարներ Գուրիայից, ինչպես նաեւ Թբիլիսիից ու Քութաիսիից:
Գոմիսմթայի Հասարակական անվտանգության կառավարման կենտրոն 112-ում ստացվեց հաղորդագրություն, ըստ որի, օդերևութաբանական պայմանների պատճառով, մեկ քաղաքացի սառել է, իսկ նրան ուղեկցող երեք հոգի այլևս չեն կարող շարժվել: Հրշեջ-փրկարարներն անմիջապես դեպքի վայր են մեկնել: Որոնողափրկարարական գործողությունը տևեց ավելի քան 10 ժամ: Իրավիճակը բարդացել էր դժվար տեղանքով, ձնաբքով և 3 մետր ձյունով: Չնայած խիստ օդերեւութաբանական պայմաններին, հրշեջների մի խումբ կարողացավ փրկել երեք քաղաքացու: Նրանց հայտնաբերել են անվնաս, բայց հիպոթերմային նշաններ են հայտնաբերել և տեղափոխել բժշկական հաստատություն», – ասացին ՆԳՆ-ից:tv9news.ge
Դժբախտ պատահար Վրաստանի լեռնային հանգստավայրում