Ցանկությունները չեն համընկնում հնարավորությունների հետ. Սպասովկա գյուղի բնակիչներ \ Լուսանկարներ

Ցանկությունները չեն համընկնում հնարավորությունների հետ. Սպասովկա գյուղի բնակիչներ \ Լուսանկարներ

Առողջ ապրելակերպի հիմնական ասպեկտներից մեկը ֆիզիկական ակտիվությունն է:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սպասովկա գյուղում կա սպորտով զբաղվելու վայր, բայց այնտեղ նորմալ պայմաններ ու մարզագույք չկա:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սպասովկա գյուղում ավելի քան 15 տարի գործում է ազատ ոճի ըմբշամարտի ակումբ: Այստեղ մարզվում են ավելի քան 30 մարզիկներ:

Սկզբնապես շենքում, որտեղ անցկացվում էին դասընթացները, ընդամենը չորս մարզագորգ կար, բայց հետագայում, գյուղացիների շնորհիվ, դրանց թիվն ավելացավ: Ըստ Նինոծմինդայի մարզադպրոցի ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ Ավթանդիլ Վանաձեի, դասերը անցկացվում են Մշակույթի կենտրոնի շենքում, ազատ ոճի ըմբշամարտի համար պայմաններ չկան, սենյակը փոքր է, գույքագրում չկա, այն ջեռուցվում է վառարանով:

«Մեր մարզիկների մեջ երկուսը աշխարհի չեմպիոն են, մեկը՝ Վրաստանի չեմպիոն, հինգը՝ ազատ ոճի ըմբշամարտի մեդալակիր»:

Ավթանդիլ Վանաձեն հավելեց նաեւ, որ ավելի վաղ պատգամավորներից օգնություն են խնդրել, բայց ոչ մի օգնություն չեն ստացել:

Նշենք, որ Սպասովկա գյուղի ազատ ոճի ըմբշամարտի խմբակը հանդիսանում է Նինոծմինդա քաղաքի մարզական դպրոցի խմբակ: Երեխաները սովորում են անվճար, իսկ մարզիչը ամսական աշխատավարձ է ստանում մարզադպրոցից:

Մարզչի խոսքով՝ կորոնավիրուսային համաճարակը հսկայական ազդեցություն է ունեցել սպորտի վրա:

«Մոտ մեկ տարի սպորտը կաթվածահար էր: Հիմա մենք նաև հավատարիմ ենք համաճարակի նորմերին: Մենք պատրաստվում ենք Վրաստանի առաջնությանը, որը տեղի կունենա ապրիլին»:

Նշենք, որ գյուղում հիմնականում երիտասարդները զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ: Տղաների խոսքով, գյուղում այլ բան չկա անելու: Ձմռանը ցուրտ է, իսկ սպորտով զբաղվելն անհնար է: Ինչ վերաբերում է ազատ ոճի ըմբշամարտին, ապա համապատասխան սարքավորումներ և պայմաններ չկան: Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սպասովկա գյուղում վերաբնակիչներ կան Աջարիայից՝ Խուլոյի շրջանից: Աջարիացիները Նինոծմինդայի մունիցիպալիտետ են տեղափոխվել 1990 թվականին: Բնակիչները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ: Գյուղում, բացի վերաբնակիչներից, կան հայեր և մեկ Դուխոբոր ընտանիք: Ներկայումս 50 ընտանիք է ապրում Սպասովկա գյուղում:

Radio NOR · Есть желание но нет возможности