Նինոծմինդայից հորն ու որդուն , դատախազությունը մեղադրանք է առաջադրել

Նինոծմինդայից հորն ու որդուն , դատախազությունը մեղադրանք է առաջադրել

Վրաստանի դատախազությունը, մարդկանց առևտրի փաստի վերաբերյալ խմբի նախնական համաձայնությամբ, մեղադրանք է առաջադրել Բ.Ծ.-ի և Մ.Ծ.-ի դեմ: ՆԳՆ սահմանապահ ոստիկանության կողմից կատարված քննության արդյունքում պարզվել է, որ Բ.Ծ.-ն և Մ.ծ.-ն, ՀՀ քաղաքացիներ, եղբայր և քույր ՝ Ա.Գ. -ին և Ա.Գ.-ին 2015-ից, իսկ Հ.Կ. -ին 2016-ից՝ աշխատանքային լավ պայմանների և աշխատավարձի խոստումով, իրենց տրանսպորտով Հայաստանի Հանրապետությունից բերել են Վրաստան:

Բոլոր երեքին ՀՀ-ից բերել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի Եֆրեմովկա գյուղի անասնաբուծական ֆերմա, որտեղ նրանց սպառնացել և ստիպել են աշխատել մինչև 2021 թվականի մարտի 9-ը: Տուժողներին Բ.Ծ.-ն և Մ.Ծ-ն ենթարկ ել են ստրկության, նրանք աշխատել են շաբաթը յոթ օր և աշխատավարձ չեն ստացել, սահմանափակ է եղել նաև նրանց ազատ տեղաշարժը և մշտական ​​հսկողության տակ են եղել: Ամբաստանյալները առգրավել են նաև Հ.Կ.-ի անձը հաստատող փաստաթուղթը և ֆիզիկական բռնության ենթարկել նրան:

Իրավապահները բերման են ենթարկել Բ.Ծ.-ին և նրա որդի Մ.Ծ.-ին 2021 թ. մարտի 13-ին նրանց մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» և «դ» ենթակետերով , որը պատժվում է ազատազրկմամբ ՝ տասներկուից տասնհինգ տարի ժամկետով:

Նինոծմինդայում ՆԳՆ-ն բերման է ենթարկել հայր ու որդու ՝ մարդկանց վաճառքի մեղադրանքով:

Մեղադրող կողմն արդեն դիմել է Ախալցխայի շրջանային դատարան ՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու միջնորդությամբ: Քրեական գործը քննվում է: