Նինոծմինդայում առաջինը կպատվաստեն «Էվեքս» ընկերության բուժանձնակազմին

Նինոծմինդայում առաջինը կպատվաստեն «Էվեքս» ընկերության բուժանձնակազմին

«Աստրազենեկա» պատվաստանյութի առաջին խմբաքանակը Վրաստան է բերվել մարտի 13-ին: Առաջին փուլում Վրաստանը ստացել է պատվաստանյութի 43.200 դեղաչափ:

Նինոծմինդայի հանրային առողջության կենտրոնը մարտի 14-ին ստացել է «Աստրազենեկա» պատվաստանյութի 200 դեղաչափ: Ըստ Սամցխե-Ջավախեթիի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի բաժանմունքի վարիչ Նինո Զեդգինիձեի՝ առաջին փուլում կպատվաստվեն «Էվեքս» ընկերության բժշկական անձնակազմը: Պատվաստումները պարտադիր չեն, և գործընթացն ամբողջությամբ ֆինանսավորվում է կառավարության կողմից:

Սամցխե-Ջավախեթին պատվաստանյութի 1400 դեղաչափ է ստացել:

Վրաստանում գործարկվել է առցանց հարթակ, որտեղ քաղաքացիները կարող են ամրագրել պատվաստման համար հարմար տեղ և ժամանակ: Առաջին փուլում booking.moh.gov.ge պլատֆորմը հասանելի կլինի բժշկական ոլորտի ներկայացուցիչներին, քանի որ ըստ Պատվաստումների ազգային ծրագրի ՝ առաջին փուլում բուժաշխատողները պետք է պատվաստվեն: