Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղի սպորտդհալիճը չունի ջեռուցման համակարգ եւ շատ ցուրտ է:
Գորելովկա գյուղի երիտասարդներից մեկի խոսքով. «Սպորտդհալիճում ջեռուցում չկա եւ այնտեղ սպորտով զբաղվելու դեպքում հիվանդություն ենք ձեռք բերում: Լավ կլիներ գոնե ջեռուցում լիներ: Դահլիճում միացվում է էլեկտրական ջեռուցիչ որը չի էլ տաքացնում: Դահլիճում գործում է միայն կարատեյի խմբակ, քանի որ դահլիճը փոքր է, ուստի ֆուտբոլով կամ ուրիշ մարզաձեւով ղբաղվելը անհնար է: Ինչպես նաեւ զգացվում է սպորտային գույքի պակաս: Երիտասարդության համար գյուղում ուրիշ ոչ մի զբաղմունք չկա, տեղում զբաղվում են անասնապահությամբ կամ մեկնում են արտագնա աշխատանքի»:
Գորելովկայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Մնացական Բաբաջանյանը մեզ հետ զրույցում նշեց. «Սպորտդահլիճը որը կից է գյուղի ակումբի շենքին կառուցվել է 2017 թվականին: Դահլիճը չի համապատասխանում չափանիշներին, քանի որ շենքի բարձրությունը շատ ցածր է եւ դահլիճը շատ փոքր է: Ինչպես նաեւ դահլիճում չկա ջեռուցման համակարգ: Այս տարի սպորտդահլիճի հետ կապված ոչ մի նախագիծ չի պլանավորվում»:
Մանրամասները՝ աուդիոնյութում.