Վրաստանի մեծ մասում էլեկտրաէներգիայի խափանումը առաջացել է «Մեսխեթի» էլեկտրահաղորդման գծի հետ կապված խնդրի պատճառով, ասված է Վրաստանի Պետական էլեկտրական համակարգի հայտարարության մեջ:
Կեսգիշերին մոտ Վրաստանի մեծ մասը մնացել է առանց էլեկտրականության: Առանց հոսանքի են մնացել Վրաստանի բազմաթիվ շրջաններ և խոշոր քաղաքներ, այդ թվում ՝ Թբիլիսին, Քութաիսին, Բաթումին և Փոթին:
«Վրաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկական համակարգերը կապող 400 կՎտ Մեսխեթի էլեկտրահաղորդման գծի անջատման պատճառով Թուրքիայից էլեկտրաէներգիայի ներմուծումն ընդհատվել է, և էլեկտրամատակարարումը դադարեցվել երկրի մեծ մասում», – ասված է հայտարարության մեջ:
Այժմ ակտիվ աշխատանքներ են տարվում խնդիրը վերացնելու ուղղությամբ, էլեկտրամատակարարումն աստիճանաբար վերականգնվում է:
Վրաստանի Պետական էլեկտրական համակարգը ներողություն է խնդրել երկրի բնակիչներից ՝ պատճառած անհարմարության համար: