Համարանիշներ փոխելու համար Ախալցիխեում նույնպես հերթ է

Համարանիշներ փոխելու համար Ախալցիխեում նույնպես հերթ է

Հին պետհամարանիշերը նորերով փոխարինելու վերջնաժամկետը լրանում է մարտի վերջին, ուստի ամեն օր ՆԳՆ սպասարկման գործակալության շենքի դիմաց մարդկանց ու մեքենաների մեծ հերթեր կան:

Հին եռանիշ համարանիշները կարող են փոխվել մինչ մարտի 31-ի օրվա վերջ: Դրանից հետո կարող եք փոխել մեքենայի համարը, բայց չեք կարողանա վարել ձեր մեքենան:

Ժամկետը լրանալուց առաջ մարզի բնակիչները ժամանել են տարբեր քաղաքապետարաններից ու հերթում սպասում:
«Մենք եկել ենք համարանիշը փոխելու: Տաս-տաս մարդ է մտնում, մենք պետք է սպասենք մի քանի ժամ: Ուղղակի չեմ հասկանում ինչ կարիք կա այս համարանիշները փոխել, ինչ է անում այս համարանիշը, տանջում են այսքան մարդկանց: Դա պետք է լինի ցանկությամբ, երբ ցանկանամ, փոխեմ», – մեզ հետ զրույցում ասաց Իվանե Միքաբերիձեն
Ախալքալաքի բնակիչները նույնպես ժամանել են սպասարկման գործակալություն, նրանք մեզ ասացին, որ այս ծառայությունը մատուցվում է նաև իրենց մոտ, բայց շաբաթը միայն մեկ օր: Երկար չսպասելու համար նրանք եկել են Ախալցիխե, համարանիշը փոխելու համար:
«ժամանել եմ այսօր առավոտյան, մեր մոտ միայն ուրբաթ օրերին, այս ծառայությունը կարող եք ստանալ շաբաթը մեկ օր: Մենք չէինք կարող այնտեղ հասնել, քանի որ երկար հերթեր կան, 300-400 մարդ, և այնտեղ չէինք հասցնի», – մեզ հետ զրույցում ասացին Ախալքալաքի բնակիչները

Ախալցիխեում սպասարկման գործակալությունում հերթերը շարունակվում են առավոտվանից, և լուսանկարը ցույց է տալիս նաև, որ չնայած կորոնավիրուսի համաճարակի կանոնակարգերին, մարդկանց միջև հեռավորությունը չի պահպանվում:

Հերթերը վերահսկելու վերաբերյալ հարցով մենք դիմեցինք սպասարկման գործակալությանն, սակայն մինչ այժմ սպասում ենք նրանց պատասխանին: 

Ծառայությունների գործակալության տարածած տեղեկատվության համաձայն ՝ հին (եռանիշ) համարանիշերը նորերով փոխարինելու վերջնաժամկետը 2021 թվականի մարտի 31-ն է:

Համարանիշների փոփոխման ստանդարտ ծառայությունը 72 լարի է, իսկ վճարովի համարի դեպքում գումարը տատանվում է 150-ից 10 000 լարիի սահմաններում:

Փետրվարի 24-ից բջջային հավելվածի միջոցով (SAGENCY) մեքենայի սեփականատերը կարող է հեռակա կարգով փոխել հին մոդելի գրանցման համարը նորով, եթե իր անունով գրանցված տրանսպորտային միջոցը չի փոխվում և նրա տվյալները, տեսակը, գույնը, վառելիքի տեսակը, շարժիչի համարը կամ ծավալը և այլն) չի փոխվել:Sknews.ge