Վրաստանի Ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետաքննչական գործողությունների արդյունքում՝ կեղծ փաստաթղթերի պատրաստման և մեծ քանակությամբ պետական գույքի յուրացման փաստով, ձերբակալվել է երեք անձ: Տեղեկատվությունը տարածում է հետաքննչական ծառայությունը:
«Հետաքննության արդյունքում պարզվել է, որ մեղադրյալները կեղծ փաստաթղթեր են ստեղծել, իբր նրանց սեփականության ներքո է եղել Մցխեթայի շրջանում 600 քմ. հողատարածք: Կեղծ վկաների մասնակցությամբ կազմվել է կեղծ արձանագրություն, հողամասի օրինական սեփականությունը փաստելու համար, որի միջոցով հողամասը հետագայում գրանցվել է ֆիզիկական անձանցից մեկի անունով:
Իրականացված փորձաքննության արդյունքում պարզվել է, որ ապօրինի ձեռք բերված հողամասի արժեքը 36 000 լարի է: Համապատասխան գործողություններ են իրականացվում, հողամասը պետության սեփականությանը վերադարձնելու համար», – հայտնում են գերատեսչությունից:
Ըստ Ֆինանսների նախարարության՝ հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 3-րդ և 362-րդ հոդվածի 2-րդ մասով, որը ենթադրում է ազատազրկում 6-ից մինչև 9 տարի ժամկետով:1tv.ge