Եվրոպական տեխնոլոգիաները և ջավախքյան ավանդույթը միասին ստեղծել են «Կարմիր Աբուլ», «Սպիտակ Աբուլ», «Փոկա»՝ նոր, բացառիկ պանրի տեսականիներ, որոնք պատրաստվում են միայն Փոկա գյուղում, վանական համալիրում:
Այնտեղ նկուղներում պատրաստվում է ավանդական ջավախքյան բորբոսնած պանիրը:
Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղում, եկեղեցու մոտակա մենաստանում որոշել են վերականգնել Ջավախքի ավանդական կապույտ պանրի պատրաստումը: Դրա համար նրանք ունեին բոլոր ռեսուրսները՝ մարդիկ և 12 կովերի կաթ: Իրենց գործը սկսելու համար մենաստանի միանձնուհիները որոշել են վերականգնել հին ավանդույթները, հնարավորության սահմաններում օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները:
Ջավախքում բորբոսնած պանիրը նկուղներում պատրաստում էին հնուց ի վեր: Այդպես կոչված կապույտ պանիրները, արտաքին տեսքով այնքան էլ գրավիչ չեն, սակայն առանձնանում են համով և յուրահատուկ հոտով: Այդպիսի պանիր Վրաստանում պատրաստում էին միայն ջավախքցի հայերը:
Փոկայի մենաստանում ութ տարի առաջ, երբ որոշում են սկսել այդ պանրի պատրաստումը, սկսում են ուսումնասիրել ավանդույթները, բնակչությունից իմանալ պատրաստման եղանակները, կարդում են գրականություն և որոշում են պատրաստել այսպիսի պանիրներ և ստեղծել նոր տեսակներ, օգտվելով ջավախքյան ռեսուրսներից: Օգտագործելով եվրոպական տեխնոլոգիաները և ջավախքյան ռեսուրսները մենաստանում ստեղծել են պանրի 16 բացառիկ տեսակներ: Ինչպիսիք են՝ «Կարմիր Աբուլ», «Սպիտակ Աբուլ», «Փոկա», «Բուրգ» և այլն:
Այս պանիրների պատրաստման համար օգտագործում են տեղի բնական կաթը և տեղական խոտերը: Վրաստանում նման պանիրներ ուրիշ ոչ մի տեղ չեն պատրաստում:
Պատրաստված պանիրները վաճառվում են Թբիլիսիում և Փոկա գյուղի մենաստանի խանութում: Պանիրները արժեն 30 լարիից` մինչև 60-70 լարի: Ըստ Ռախել Մայրիկի, նրանք մեկ ամսվա ընթացքում վաճառում են 50-60 կգ պանիր, և նրանց տեսականին շատ ճանաչված է հատկապես զբոսաշրջիկների շրջանում:
www.jnews.ge