Վրաստանը վերածվել է օլիգարխի պարտեզի, ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, ով այսօր մեկնաբանել է կառավարության և ընդդիմության բանակցությունները երկրում քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար:
Սաակաշվիլին կասկած է հայտնել, որ ԵՄ ներկայացուցիչների ջանքերը, որոնք զբաղվում են բանակցությունների միջնորդությամբ, կհանգեցնեն Վրաստանում ճգնաժամի կարգավորման: Նա նաև մեղադրել է իշխող կուսակցությանը, որը հիմնադրել է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, «վրացական ժողովրդավարությունը ոչնչացնելու» մեջ:
«Եվրոպացիներին հաջողություն եմ մաղթում, միգուցե այս փուլում նրանք դեռ կարողանան ինչ-որ բան անել, այն բանից հետո, երբ միջազգային հանրությունը չարձագանքեց վրացական ժողովրդավարության հանցագործություններին և կործանումին, այն բանի համար, որ երկիրը դարձել է մեկ օլիգարխի պարտեզ: Ինչպիսի՞ Եվրոպայի մասին է խոսքը: Վրաստանը մեկ օլիգարխի պարտեզ է, ոչ թե Եվրոպա:
Եթե Եվրոպան և Ամերիկան մեզ ինչ-որ հարցում օգնեն, ես շնորհակալ կլինեմ նրանցից, և եթե նրանք ձախողվեն, դա կլինի գործողությունների կոչ », – ասել է Սաակաշվիլին: