ՆԳՆ-ն ապօրինի զենք է առգրավել. Ձերբակալվել է երկու մարդ

ՆԳՆ-ն ապօրինի զենք է առգրավել. Ձերբակալվել է երկու մարդ

Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության վարչության կազմակերպված հանցանքի դեմ պայքարի գլխավոր բաժնի աշխատակիցները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բերման են ենթարկել 1987 թվականին ծնված Է.Կ.-ին և 1994 թվականին ծնված Թ.Խ.-ին՝ զենքի ապօրինի գնման-պահման-կրման և վաճառքի փաստերով՝ տեղեկատվությունը տարածում է ՆԳՆ-ն:

Գերատեսչության տվյալներով, հետաքննության արդյունքում պարզվել է, որ Թ.Խ.-ն ապօրինի վաճառքի համար «Գլոկ» մակնիշի յոթ հատ զենք ու զինամթերք է հանձնել Է.Կ.-ին:

Է.Կ.-ի վարած տրանսպորտային միջոցի խուզարկության ժամանակ իրավապահները առգրավել են «Գլոկ» մակնիշի 7 հրազեն և զինամթերք:

Հրազենի խմբային ապօրինի գնման-պահման-կրման և իրացման փաստերով հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ և 6-րդ մասերով:

Հանցագործությունը նախատեսում է ազատազրկում 8-ից 11 տարի ժամկետով, ասում են ՆԳՆ-ում: