Նինոծմինդայի «Ծիծեռնակ» մանկապարտեզի տնօրեն Մարինե Եսոյանը պատասխանեց Արմենուհի Մղդեսյանի կողմից «Ծիծեռնակ» մանկապարտեզում իր աշխատանքից հեռացման հետ կապված հարցերին:
Մանկապարտեզի աշխատակցին աշխատանքից հեռացնելու պատճառն, ըստ տնօրենի, այն է, որ նա չի պահել մանկապարտեզի ներքին կարգապահական կանոնները, ուստի նրա հետ պայմանագիրը չի շարունակվել:
«Ես ուզում եմ հստակ և ճիշտ պատասխանել նորաբաց « Ծիծեռնակ » մանկապարտեզի նախկին աշխատող Արմենուհի Մղդեսյանի մի քանի հարցերի: Մեր աշխատակիցներն աշխատում են պայմանագրով: Ես ու Արմենուհին աշխատել ենք 11 ամիս: Եվ մեր համատեղ աշխատանքի ընթացքում մենք բախվել ենք տարբեր հարցերի և խնդիրների: Արմենուհի Մղդեսյանն ուներ անհասկանալի, աննկարագրելի բնավորություն: Նա ավելի շատ բացասական, քան դրական հատկություններ է ցույց տվել, ավելի շատ եսասեր էր, ինքն իրեն վեր էր դասում բոլորից: 24 աշխատակիցների շարքում նա միակն էր:
Հուլիսին Արմենուհին խնդրեց փոքրիկ միջոցառում կազմակերպել նախադպրոցական տարիքի երեխաների համար, ովքեր պատրաստվում էին դպրոց գնալ: Այս դեպքում նա չի ներգրավել իր գործընկերներին, ովքեր փոխարինում են հայերեն և վրացերեն լեզուների իր ուսուցիչներին: Նա ծնողներին լարեց գործընկերների դեմ: Ծնողների հետ Viber- ի ընդհանուր խմբում նա դիտողություններ էր արել գործընկերներին, ուղղել նրանց, այսպես կոչված, սխալները: Ես խորհուրդ տվեցի, խնդրեցի դա չանել, բայց դա անիմաստ էր: Մի բան գիտեմ, որ այն մարդը, ում մեջ ապրում է էգոիզմը, չի կարող դաստիարակել և անհրաժեշտ կրթություն տալ երեխաներին: Եվ մենք գիտենք, թե որքան կարևոր է դաստիարակի դերը երեխայի համար:
Այո, ես տեղյակ էի նրա հիվանդության մասին: Ես համաձայնեցի, որ նա չպետք է գա աշխատանքի և ներկայացրեց համապատասխան փաստաթուղթ: Ես՝ նորաբաց «Ծիծեռնակ» մանկապարտեզի մենեջեր Ամալյա Մղդեսյանը և ամբողջ թիմը, չէինք ցանկանում շարունակել աշխատել Արմենուհի Մղդեսյանի հետ»,֊ ասում է Մարինե Եսոյանը:
Ավելի վաղ Արմենուհի Մղդեսյանը ասել էր.
«Ո՞ւր է մեր ղեկավարությունը, ինչու մեր կողքին չէ: Ո՞վ կպատասխանի՝ ինձ ինչ հիմքով են նրանք ազատել աշխատանքից»:
Անդրադառնալով այս հարցին , թե որտեղ է ղեկավարությունը, Մարինե Եսոյանը պատասխանեց հետեւյալը.
«Նրան հնարավորություն է տրվել աշխատանք գտնել և աջակցել դստերը, բայց նա չի կատարել իր պարտականությունները: Ղեկավարությունը գումար է փոխանցել վիրահատության համար: Մարդը պետք է կարողանա գնահատել, որպեսզի գնահատվի:
Ինչ վերաբերում է ընդդիմության մասին հայտարարությանը: Սեպտեմբերին մենք հանդիպեցինք Սակրեբուլոյի նախկին նախագահ Սումբատ Կյուրեղյանի, քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի և Գեորգի Զմոյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին մեր ավելի քան 20 գործընկերներ: Արմենուհին ներկայացավ որպես ընդդիմադիր: Գիտեմ, որ Վրաստանի բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն աշխատելու, բայց ոչ ոք չպետք է մոռանա, թե ով է աջակցել դժվար պահերին:
Ավելացնեմ, որ Մոսկվայից ինձ անհանգստացնում էր Արմենուհու քույրը, որին ես նույնիսկ չէի ճանաչում և ոչ մի կապ չունեի: Ես զանգահարեցի Արմենուհուն ՝ ասելու, թե ինչու չեմ պատրաստվում շարունակել պայմանագիրը նրա հետ, փոխարենը աղջիկը և մայրը բացականչություններով պատասխանեցին: Ես վախենում էի հանդիպել նրան՝ բնավորության պատճառով: Արմենուհին ցանկանում էր դառնալ նորաբաց մանկապարտեզի մենեջերը, և գուցե այդ պատճառով նա կոնֆլիկտ ունեցավ իր գործընկերների հետ: Նա ստիպել էր 3-4 տարեկան երեխաներին որոնք անգամ խոսել չեին կարող, իրեն դիմել որպես տիկին Մղդեսյան: Կարող եմ ավելացնել, որ նա չի համապատասխանել մեր ներքին կարգապահական կանոններին»,֊ասաց Մարինե Եսոյանը: