30 տարեկան բուժքույրը, որի մոտ Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում, «Աստրազենեկայի» պատվաստանյութը ներարկելուց հետո հավանաբար զարգացել է կողմնակի ռեակցիա, տեղավորվել է Թբիլիսիի Առաջին համալսարանական կլինիկայում:
Այս պահին հիվանդի վիճակը մնում է ծանր:
Դեպքի հետաքննությունն արդեն սկսվել է, չնայած մինչ այդ ենթադրվել է, որ դա կարող էր լինել պատվաստումից հետո ամենահազվադեպ բարդությունը:
Այդ կապակցությամբ, Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում, մասնագետների մասնակցությամբ: