Քոբուլեթիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի անդամը բերման է ենթարկվել խոշոր կաշառք վերցնելու մեղադրանքով, հայտնում է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալությունը:
Ձերբակալվածը նաև Քոբուլեթիի մունիցիպալիտետի սեփականության իրավունքի ճանաչման հանձնաժողովի նախագահն էր: Կալանքը տեղի է ունեցել դատավորի հրամանով:
Սակրեբուլոյի անդամի հետ միասին բերման է ենթարկվել նրա հարազատը կաշառակերությանը մասնակցելու մեղադրանքով. Նա հանդիսանում էր որպես միջնորդ:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ սակրեբուլոյի անդամը օգտագործելով իր լիազորությունները, քաղաքացուն խոստացել է սեփականության իրավունքի վկայագիր տալ և գրանցել ոչ գյուղատնտեսական նշանակության որոշակի հողամաս Քոբուլեթիում:
Իր ծառայությունների համար նա պահանջել է 10 հազար դոլար, իսկ կաշառքի առաջին մասը՝ 2 հազար դոլար ստանալուց հետո, նրան բերման են ենթարկել: